Ադրբեջանի ՊՆ. «Զինապահեստում հրդեհը լոկալիզացվել է»

Օգոստոսի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումները լոկալիզացրել են այդ երկրի զինամթերքի ամենախոշոր պահեստում բռնկված հրդեհը:

Ադրբեջանի ՊՆ զինամթերքի պահեստում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի ՊՆ զինամթերքի պահեստում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրդեհից տուժած վեց անձից հինգը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսի վիճակը կայուն է: Զոհերի և անհետ կորածների մասին չի հաղորդվում: Վիրավորվածները ՊՆ զորամասի «աշխատակիցներ» են:

Ըստ աղբյուրի՝ հրդեհի պատճառով տեղահանված բնակիչների մի մասը վերադարձել են իրենց բնակավայրերը, Բաքու-Ղուբա ավտոճանապարհի երթևեկությունը ամբողջությամբ բացվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ի առավոտյան պայթյունից հետո հրդեհ էր բռնկվել Խըզըի շրջանի Գիլյազի և Սիթալչայ բնակավայրերի միջև տեղակայված Ադրբեջանի ՊՆ զինամթերքի ռազմավարական պահեստում: Հրդեհից պայթող մի քանի հրթիռներ ընկել են պահեստի հարակից տարածքներում:

Կեսօրվա տվյալներով՝ ԱԻՆ-ի աշխատակիցները չէին կարողանում մոտենալ հրդեհի օջախին: Ավելի ուշ ԱԻՆ ստորաբաժանումները «լոկալիզացրել են» հրդեհը, սակայն այն լրիվ հանգցնելու մասին դեռ չի հաղորդվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *