Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում վարժանքներ են անցկացվում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված ռազմաբազայի ստորաբաժանումները տագնապով բարձրացվել են մարտական պատրաստության ստուգման վարժանքների ընթացքում: Այս մասին հայատարարել է հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել

Նա հայտարարել է, որ վարժանքներին մասնակցում են շուրջ 3000 զինծառայող և ավելի քան 700 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև Տ-72Բ3 տանկեր, ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներ, «ԿամԱԶ Մուստանգ» զրահապատ ավտոմեքենաներ։

Տագնապի ազդանշանից հետո կարճ ժամանակահտվածում ռազմաբազայի բոլոր զինծառայողներին տրվել են զենքեր, զրահաբաճկոններ, ինչից հետո նրանք դուրս են եկել իրենց ռազմական տեխնիկայի մոտ:

Նա նաև նշել է, որ վարժանքների ընթացքում զինծառայողները մշակել են ուսումնական տագնապի հայտարարման ժամանակ անձնակազմի գործողությունների, զենքերի բեռնման նորմատիվներ: Ռազմական վարորդները երթ են կատարել մարտական մեքենաների կայանից մինչև նախանշված տարածքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *