Թուրքիայի ժանդարմերիան PKK-ի դեմ գործողություններ է անցկացրել Վան նահանգում

Օգոստոսի 24-ին Թուրքիայի ժանդարմերիան օդուժի աջակցությամբ գործողություններ է իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ արևելյան Վան նահանգում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը գործողություն է իրականացնում PKK-ի դեմ Դիարբեքիր նահանգում

Թուրքիայի զինուժը գործողություն է իրականացնում PKK-ի դեմ Դիարբեքիր նահանգում

Գործողություններին աջակցում են նաև նահանգի ոստիկանական ուժերը: Ըստ աղբյուրի՝ Վան Գյուլփընար նահանգում ուժայինները գործողությունների ժամանակ սպանել են քրդական կառույցի 2 զինյալի:

Թուրքիայում ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: Չնայած 2 տարի շարունակվող պայքարում Թուրքիայի ուժայինները չեն կարողանում վերջնականապես ճնշել քուրդ զինյալներին: Սրա հետ մեկտեղ քրդերի դեմ գործողությունների ընթացքում քիչ չեն նաև թուրքական կողմի մարդկային և նյութական կորուստներ:

Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիայի, ոստիկանաության, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ: Գործողություններին աջակցում է նաև օդուժը: Բացի այդ, Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քուրդ զինյալների հիմնական բազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *