Վրաստանը պաշտպանական կարողությունների ամրապնդման վերաբերյալ հուշագիր է կնքել ԱՄՆ-ի հետ

Օգոստոսի 23-ին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության շտաբի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գեներալ-մայոր Դեյվիդ Ալլվինը ստորագրել են Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման և փոխգործակցության վերաբերյալ հուշագիր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Գեներալ-մայոր Դեյվիդ Ալլվինը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան

Գեներալ-մայոր Դեյվիդ Ալլվինը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան

Հուշագրով նախատեսվում է Վրաստանի և Միացյալ նահանգների համագործակցություն Վրաստանի զինված ուժերի պատրաստության ծրագրի շրջանակներում: Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ հուշագրի շրջանակներում Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ կվերապատրաստվեն ամերիկացի հրահանգիչների կողմից 3 տարվա ընթացքում:

«Հաջորդող 3 տարվա ընթացքում ամերիկացի մեր գործընկերների հետ միասին ծրագրում ենք ձևափոխել, զինել և վերապատրաստել 9 գումարտակ, որպեսզի բարձրացնենք մեր պաշտպանական կարողությունները»,— հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի զինված ուժերը վերապատրաստվում են ամերիկացի հրահանգիչների կողմից: Դեռևս այս տարվա մայիսին Լևան Իզորիան հայտարարել է, որ վերապատրաստման նախագծի մասին՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար մնում է միայն ստորագրել հուշագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *