Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Օգոստոսի 21-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 3 զինյալ, ոչնչացվել է 3 դիրք: Թուրքական կողմի պնդմամբ՝ քուրդ զինյալները փորձել են հարձակվել Թուրքիայի ԶՈւ սահմանային ստորաբաժանումների վրա:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում Իրաքի հյուսիսային շրջաներում քրդերի դիրքերին, քանի որ այնտեղ են տեղակայված PKK-ի հիմնական բազաները:

Թուրքիան միևնույն ժամանակ շարունակում է գործողությունները քուրդ զինյալների դեմ նաև երկրի ներսում: Թուրք-քրդական բախումները Թուրքիայի տարածքում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *