Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացնում են համատեղ լայնամասշտաբ զորավարժություն

Հարավային Կորեայի զինված ուժերը և ԱՄՆ բանակի ստորաբաժանումները անցկացնում են ամենամյա Ulchi Freedom Guardian համատեղ լայնամասշտաբ զորավարժությունը:

Ըստ BBC լրատվական գործակալության՝ վարժանքներին մասնակցում է ընդհանուր 67,5 հազար զինծառայող, որից 17,5 հազարը՝ ԱՄՆ զինված ուժերից:

Հարավային Կորեայի ԶՈւ ծովային հետևակը վարժանքների ժամանակ

Հարավային Կորեայի ԶՈւ ծովային հետևակը վարժանքների ժամանակ

Վարժանքներին հետևելու համար Սեուլ են ժամանել ներկայացուցիչներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Կանադայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից և Նոր Զելանդիայից:

Սեուլ են ժամանել նաև ամերիկացի բարձրաստիճան 3 զինվորական՝ ԱՄՆ ՌԾՈւ խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Հարրի Հարիսը, ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը և ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության կենտրոնի ղեկավար Սեմուել Գրիվսը:

Չնայաց վարժանքներին անձնակազմի մեծ ներգրավվմանը՝ Հարավային Կորեայում հայտնել են, որ զորավարժությունը կրում է « բազառապես պաշտպանողական բնույթ և անցկացվելու է համակարգիչների վրա»

Հյուսիսային Կորեան արդեն արձագանքել է վարժանքներին և հայտարարել, որ այդպես հակամարտությունում «կրակի վրա յուղ է լցվում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզուն հարվածելու՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքներից հետո կորեական հակամարտությունում ճգնաժամ է նկատվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *