Իրաքի բանակը սկսել է Թալ-Աֆար քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները

Իրաքի զինված ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կաղմից վերահսկվող Թալ-Աֆար քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները: Ավելի վաղ Իրաքի զինուժը սկսել էր ավիահարվածներ հասցնել ԻՊ դիրքերի քաղաքում:

Քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները մեկնարկել են օգոստոսի 20-ին: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետը գրոհի մասին հայտնել է հեռուստատեսությամբ:

Քաղաքը հարավից շրջափակված է Իրաքի բանակի և շիայական ուժերի կողմից, իսկ հուսիսից՝ քրդական «Փեշմերգայի»: Իրաքի զինված ուժերը ներկայումս քաղաքի արվարձաններում են, իսկ մարտերը շարունակվում են:  Ըստ ԱՄՆ և Իրաքի բանակ հրամանատարության՝ քաղաքում կենտրոնացած է շուրջ 2.000 լավ պատրաստված գրոհային:

Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունների նախապատրաստման համար Իրաքի ռազմաօդային ուժերը սկսել էին ավիահարվածներ հասցնել քաղաքում ԻՊ դիրքերին:

Թալ-Աֆար քաղաքը Մոսուլ քաղաքից 50-60 կմ հեռավորության վրա է և ԻՊ զինյալների ձեռքում է 2014-ի կեսերից: Իսկ Մոսուլը Իրաքի բանակը ազատագրել է այս տարվա հուլիսի 9-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *