Ադրբեջանի նախագահին ներկայացրել են զինված ուժերի շարժական հոսպիտալը

Օգոստոսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շամխորի շրջան այցելության ընթացքում եղել է նաև երկրի պաշտպանության նախարարության շարժական դաշտային հոսպիտալում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Օգոստոսի 20-ին Իլհամ Ալիևն այցելել է ՊՆ շարժական դաշտային հոսպիտալ

Օգոստոսի 20-ին Իլհամ Ալիևն այցելել է ՊՆ շարժական դաշտային հոսպիտալ

Հոսպիտալի հնարավորությունների մասին Ադրբեջանի նախագահին զեկուցել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը:

Նկարներից պարզ է դառնում, որ Ալիևին ուղեկցել է բանակային 3-րդ կորպուսի հրամանատար Խագանի Ջեբրայիլովը: Ըստ աղբյուրի՝ հոսպիտալը մարտական փորձարկում է անցել 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում:

Նշենք, որ 2013-ին Ադրբեջանը 2 դաշտային հոսպիտալ է գնել թուրքական Turmaks («Թուրմաքս») ընկերությունից: Դաշտային այս հոսպիտալի բացազատման համար անհրաժեշտ է 2500 մ2 տարածք։ Ըստ արտադրողի տվյալների՝ դաշտային վիրահատական հոսպիտալը 50-60 տեղանոց է և նախագծած է օրական մինչև 150 վիրավոր սպասարկելու համար։

Ադրբեջանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի պահպանության տեղամասը ձգվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագոտու երկայնքով:

Թուրքական Turmaks ընկերության արտադրության շարժական հոսպիտալ

Թուրքական Turmaks ընկերության արտադրության շարժական հոսպիտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *