Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Ամիր Հաթամին

Օգոստոսի 20-ին Իրանի խորհրդարանի քվեարկության արդյունքում երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնում նշանակվել է բրիգադային գեներալ Ամիր Հաթամին: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Մինչ պաշտպանության նախարար նշանակվելը Հաթամին զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Նույն օրն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն նախկին պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանին նշանակել է իր խորհրդական՝ ռազմական արդյունաբերության գծով: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Ձախից՝ Իրանի պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհղանը, աջից՝ ներկա նախարար Ամիր Հաթամին

Ձախից՝ Իրանի պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհղանը, աջից՝ ներկա նախարար Ամիր Հաթամին

Երկրի նախագահ Հասան Ռոհանիի ներկայացրած թեկնածուներից Իրանի խորհրդարանի քվերակության արդյունքում առավել շատ ձայներ հավաքել է հենց Հաթամին՝ 261 կողմ 288 ձայնից:

Խորհրդարանի 252 կողմ ձայներով էլ իր պաշտոնին վերանշանակվել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին:

Իրանում կառավարության նոր կազմին առավել մանրամասն անդրադարձել ենք Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի համատեղ հաղորդմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *