Ռազմաշաբաթ. Ադրբեջան, ապրիլի 1-7

Ադրբեջանի ԶՈՒ հիմնադրամ՝ 50մլն դոլար։ Ալիևն ընդունել է Սաուդյան Արաբիայի Սահմանապահ ծառայության պատվիրակությանը։ Բելառուսի ՆԶ հրամանատարը, ՆԱՏՕ փորձագետները կայցելեն Ադրբեջան։

1.Ադրբեջանի կորուստներն ապրիլի առաջին շաբաթում

2. Ապրիլի 8-12-ը ՆԱՏՕ փորձագետները կայցելեն Ադրբեջան՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելու նպատակով: Ադրբեջանը միացել է ԱԳԳԾ-ին 2005-ին, ՊՎԳ-ին՝ 1997-ին: Ադրբեջանի կողմից ընդունված 44 գործընկերային նպատակներից 31-ը վերաբերում են ԶՈՒ-ին, որից 18-ը՝ համազորային, 7-ը՝ ցամաքային, 2-ը՝ ռազմածովային, 4-ը՝ ռազմաօդային ուժերին:

3. Ադրբեջանի ԶՈՒ օգնության հիմնադրամի միջոցները հասել են 50 մլն դոլարի։ Ըստ ՊՆ-ի՝ ապրիլի 1-ի դրությամբ՝ հիմնադրամի հաշվեհամարներին փոխանցվել է 39017597 մանաթ (1 մանաթ = 1,27470 դոլար), $205791 դոլար, 593 եվրո: Ռուսական ռուբլու հաշվեհամարին փոխանցում չի եղել: Ընդհանուր առմամբ՝ հիմնադրամի համար հավաքվել է մոտ 50 մլն դոլար:
Հիմնադրամը ստեղծվել է 2002-ի օգոստոսին: 2013-ի հունվարի մեկի դրությամբ հիմնադրամի մանաթային հաշվեհամարի վրա եղել է 35.744.346 մանաթ, մարտի 2 դրությամբ՝ 37.879.112 մանաթ: Հունվարից ի վեր՝ դոլարային և եվրոյի հաշվեհամարներին փոխանցումներ չեն եղել: Հավելենք, որ դեռևս 2011-ին Turan գործակալությունը հայտնել էր, որ համաձայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և դրա արհմիության միջև 2010-ի ապրիլի 10-ի համաձայնագրի՝ աշխատակիցները պարտավորվում էին ամեն ամիս իրենց աշխատավարձի 2%-ը փոխանցել հիմնադրամին: Հայտարարվել էր, որ փոխանցումները պետք է լինեն միայն կամավորության սկզբունքով։ Սակայն քննադատները զարմանում են, թե ինչու է տարեկան 2 մլրդ մանաթ ռազմական բյուջե ունեցող պետությունը ԶՈՒ օգնության հիմնադրամ բացում:

4. Ապրիլի 11-ին Բելառուսի ՆԶ հրամանատարը կայցելի Ադրբեջան։ APA-ն հաղորդում է, որ Յուրի Կարաևը քննարկելու է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները: 2012-ի հոկտեմբերին Ադրբեջանի ՆԳՆ ՆԶ հրամանատար Հասանով Զաքիր Ասքեր օղլուն այցելել էր Բելառուս՝ երկրի ՆԶ ծառայողական-ռազմական գործունեության կազմակերպմանը ծանոթանալու նպատակով:

5. Ապրիլի 2-ին Իլհամ Ալիևն ընդունել է Սաուդյան Արաբիայի սահմանապահ ծառայության պատվիրակությանը՝ Սահմանապահ ծառայության ղեկավար Զումեյիյիմ բին Ջուվեյբիր աս-Սավվաթի գլխավորությամբ: Վերջինս հույս է հայտնել, որ ապագայում երկու երկրների միջև համագործակցությունն այս ոլորտում ավելի կզարգանա: Նշենք, որ Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան 2011-2013 թթ. համաձայնագրեր են կնքել տուրիզմի, մշակույթի և կրոնական բնագավառներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *