Թուրքիան օդային աջակցությամբ գործողություններ է իրականացրել Կարսում

Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի ցամաքային ուժերը օդային աջակցությամբ ռազմական գործողություն են իրականացրել Կարսի Կաղզվան շրջանում: Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ գործողություններն ուղղված է  եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ:  Այս մասին հայտնել է թուրքական պետականա «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքաական ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

Թուրքաական ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

Նշվում է, որ օգոստոսի 7-ին և 8-ին իրականացված առանձին գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 5 մարտիկ:

Օգոստոսի 17-ին «Անադլուն» նաև հայտնել է, որ Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգում PKK-ի դեմ գործողություններում վիրավորվել, իսկ ավելի ուշ հոսպիտալում մահացել է 1 թուրք զինծառայող:

Հավելենք, որ Թուրքիան զինված ուժերի, ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ 2015 թ. սկսած ռազմական գործողություններ է վարում PKK-ի դեմ՝ Թուրքիայի ներսում, Իրաքում, ինչպես նաև Սիրիայում՝ տեղի քրդական ուժերի դեմ:

Առայժմ լեռնային շրջաններում քրդական ուժերին ամբողջությամբ ճնշել չի հաջողվում. թուրքական կողմը ևս տալիս է բավականին մեծ թվով կորուստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *