ՌԴ ՊՆ կարիքների համար տիեզերք է արձակվել «Պռոտոն-Մ» կրող հրթիռը

Օգոստոսի 17-ին մոսկովյան ժամով 01։07-ին Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից տիեզերք է արձակվել «Պռոտոն-Մ» կրող հրթիռը, որը իր հետ ուղեծիր է դուրս բերել տիեզերական սարքավորում ՌԴ ՊՆ կարիքների համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Հրթիռի արձակումն իրականացվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալքեսանդր Գոլովկու վերահսկողությամբ։

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը արձակման պահին

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը արձակման պահին

Հավելենք, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նախատեսում են ընթացիկ տարում իրականացնել տիեզերական նշանակության հրթիռների 15 արձակում և ուղեծիր  դուրս բերել ավելի քան 20 տիեզերական սարքավորում։

2016-ին ՌԴ ՌՕՈւ-ն իրականացրել է կրող հրթիռների 17 արձակում, որից հաջողվել է 16-ը։ Վերջին արձակումը եղել է դեկտեմբերի 1-ին «Բայկոնուր» տիեզերակայանից։ Արձակվել է «Սոյուզ-Ու» կրող հրթիռը, որը, սակայն վթարի է ենթարկվել։

2017-ի փետրվարին  իրականցվել է «Սոյուզ-Ու» կրող հրթիռների վերջին արձակումը։ Հետագա արձակումներն իրականացվելու են արդեն «Սոյուզ-2.1ա» հրթիռներով։

Հիշեցնենք, որ 2016-ի մայիսին՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստի ժամանակ, կազմակերպության անդամ պետությունների պատվիրակները ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը համատեղ օգտագործելու մասին որոշում են ընդունել :

ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, իսկ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS համակարգի միջոցով։ Ուստի նավիգացիոն սեփական ենթակառուցվածք ունենալու համար Ռուսաստանը ստեղծել է ԳԼՈՆԱՍՍ-ը (ռուս.՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система):

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը «Բայկոնուր» տիեզերակայանում

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը «Բայկոնուր» տիեզերակայանում

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը «Բայկոնուր» տիեզերակայանում

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը «Բայկոնուր» տիեզերակայանում

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը «Բայկոնուր» տիեզերակայանում

«Պռոտոն-Մ» կրող հրթիռը «Բայկոնուր» տիեզերակայանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *