ՌԴ հարավային ռազմական շրջանի ավիացիան գրոհային հարվածների վարժանքներ է անում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ստավրոպոլում և Վոլգոգրադում տեղակայված 4-րդ բանակի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը Աստրախանի շրջանում ամառային ուսումնական վարժանքներ են անում: Այս մասին օգոստոսի 17-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչները վարժանքի ժամանակ

ՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչները վարժանքի ժամանակ

Ավիացիայի ստորաբաժանումները զորավարժության վայր հասնելու համար 300-ից մինչև 1000 կմ հեռավորությամբ երթ են կատարում: Զինտեխնիկան «Աշուլուք» զորավարժարան տեղափոխվում է կամ սեփական երթով, կամ բեռնատար ինքնաթիռներով:

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 30 միավոր Սու-24 ճակատային ռմբակոծիչ, Սու-24ՄՊ հետախույզ ինքնաթիռ և Սու-25 գրոհիչներ:

Համաձայն զորավարժության սցենարի՝ Սու-24Մ և Սու-25 ինքնաթիռները թռիչք կկատարեն դեպի մարտավարական օդանավակայաններ, այդ թվում՝ դաշտային, և կխաղարկեն պայմանական հակառակորդի մարտավարական ավիացիայի օդանավակայաններին ռմբային գրոհիչ հարվածներ հասցնելու գործողություններ:

Զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 100 միավոր զինտեխնիկա:

Իրանի զինված ուժերի Սու-24 ճակատային ռմբակոծիչներ (արխիվ)

Իրանի զինված ուժերի Սու-24 ճակատային ռմբակոծիչներ (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *