Բուլղարիան Հայաստանում ռազմական կցորդի գրասենյակ է բացել

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Գեորգիև Կոմիտովին: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին և նորանշանաակն ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին և նորանշանաակն ռազմական կցորդին

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ ռազմական կցորդի գրասենյակի բացումը կնպաստի պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Վիգեն Սարգսյանը նրան մաղթել է աշխատանքային հաջողություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *