ՀՀ ԶՈւ ՀՕՊ պետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ համատեղ զորավարժության քննարկմանը

Օգոստոսի 17-ից 18-ը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության ղեկավարների տեղակալների անհատական պլանների համաձայնեցմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորավարժությանը ներգրավված են Ս-300 զենիթահրթիռային համալիրներ:

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետը նաև ներկա կլինի ՌԴ ռազմաօդային ուժերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը հայտնել էր, որ օգոստոսի 29-ին ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները Ռուսաստանի ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում կմասնակցեն ԱՊՀ ՀՕՊ միացյալ ուժերի զորավարժությանը: Իսկ ներկայում ՀՀ ԶՈւ զինծառայողները պատրաստվում են ՀՕՊ վարժանքներին:

Զորավարժությանը մասնակցում են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *