Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են տանկային դուելները

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ստավրոպոլում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների տանկիստները  «Նիկոլո Ալեքսանդրովսկիյ» զորավարժարանում տանկային դուելներ են անցկացնում։ Այս մասին օգոստոսի 16-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 100 զինծառայող, Տ-72Բ3 տանկեր։

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Վարժանքների սցենարի համաձայն՝ տանկերից մեկը լինելու է դարանում, մյուսը՝ 2000մ հեռավորության վրա։

Դուելի ժամանակ տանկիստները պետք է դիրքավորվեն, թաքնվեն, փոխեն դիրքը, իսկ պայմանական հակառակորդին հայտնաբերելուց հետո պետք է խոցեն ուսումնական արկերով։

Վարժանքների ընթացքում տանկիստները խոցելու են նաև շարժական և անշարժ թիրախներ․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *