ՌԴ ԶՈւ հետախույզները վարժանքներ են արել Հյուսիսային Օսիայում

Օգոստոսի 16-ին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի նորակոչիկ հետախույզները ներգրավվել են ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության «Տարսոկե» զորավարժարանում անցկացվող վարժանքներին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈՒ ՀՌՇ հետախույզների վարժանքներ Հս. Օսիայում

ՌԴ ԶՈՒ ՀՌՇ հետախույզների վարժանքներ Հս. Օսիայում

ՌԴ ԶՈւ ՀՌՇ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական ստորաբաժանումները անցկացրել են մարտավարամասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Զորավարժությանը ներգրավվել են 2017 թ. գարնանը զորակոչված զինծառայողները: Նրանք անցկացնում են մարտավարական, ինժեներային, լեռնային պատրաստության, անվավոր տեխնիկայի վարման, ականապայթեցման դասընթաց-պարապմունքներ:

Զինծառայողները պետք է հաղթահարեն շուրջ 30 տարբեր ինժեներական կառույցներից բաղկացած ուղին, այդ թվում՝ քարե պատեր, ստորգետնյա անցումներ, կախովի կամուրջներ, փշալարեր, երկաթուղային անցումներ, քաղաքային շինությունների հատվածներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *