Աֆղանստանում մահացել է ԱՄՆ ԶՈւ զինծառայող

Աֆղանստանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի դեմ իրականացված գործողությունների ընթացքում ստացած վերքերից ավելի ուշ մահացել է ԱՄՆ ԶՈւ զինծառայող:

Այս մասին հայտնում է Աֆղանստանում  ԱՄՆ ԶՈւ շտաբից:

Զինծառայողը մահացել է չորեքշաբթի օրը՝ Աֆղանստանի արևելյան հատվածում այդ զինված ուժերի հետ համտեղ իրականացրած գործողության ընթացում ստացած վնասվածքներից:

Նշվում է նաև, որ գործողության ընացքում ԱՄՆ և Աֆղանստանի ուժերը ունեցել են այլ վիրավորներ ևս: Նրանց թվի մասին տվյալներ չեն հաղորդվում;

Ըստ ամերիկյան The Hill  ամսագրի՝ սա 2017 թ. ընթացքում Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ 11-րդ կորուստն է: Օգոստոսին Աֆղանստանում ԱՄՆ բանակը կորցրել էր ևս 2 զինծառայող՝ օգոստոսի 2-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Աֆղանստանի հարավային Քանդահար շրջանում հարձակման էր ենթարկվել Աֆղանստանում գործող միջազգային ուժերի շարասյունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *