ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ձեռնամարտի և լեռնագնացության հրահանգիչ-մասնագետների ընդունելություն

ՀՀ ՊՆ հայտարաում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության դասավանդման համար համապատասխան հրահանգիչ-մասնագետների ընդունելություն:

Հաստիքները քաղաքացիական են և համալրվելու են մրցութային կարգով:

Դիմել կարող են զորացրման ենթակա ՀՀ ԶՈւ սպայական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև պահեստազորում հաշվառված սպաները:

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` մինչև ս.թ. օգոստոսի 25-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 29-45-73 կամ 077 87-12-70 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *