Դասախոսների թափուր հաստիքների մրցույթ ՀՀ ՊՆ ավիացիոն համալսարանում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի դասախոսական թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը:

Թափուր են հետևյալ հաստիքները.

  1. Ավիացիոն ֆակուլտետի ռազմաօդային ուժերի մարտավարության և սպառազինության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք,
  2. Ավիացիոն ֆակուլտետի նավարկության և աերոդինամիկայի ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
  3. Ավիացիոն ֆակուլտետի նավարկության և աերոդինամիկայի ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
  4. Կապի ֆակուլտետի կապի մարտավարության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
  5. Ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետի ռադիոկապի ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
  6. Կապի ֆակուլտետի գաղտնագրված կապի և կապի անվտանգության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
  7. ՀՕՊ ֆակուլտետի միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործման ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
  8. Ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի ընդհանուր օպերատիվ-մարտավարական պատրաստության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ)
  9. Ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի ընդհանուր օպերատիվ-մարտավարական պատրաստության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ, 2 հաստիք):

Հաստիքներին դիմելու համար անհրաժեշտ պահանջները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Մրցույթը կկայանա 2017թ. սեպտեմբերի 20-ին, ժ. 15:00-ին:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն  (ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, ք. Երևան, Արշակունյաց 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր զեկուցագիրը, դիմումը` ՀՀ ՊՆ Կ և ՌԿ վարչության պետի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • հրապարակված գիտական աշխատությունների ցանկը,
  • պարգևատրումների և մրցանակների վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին (զինծառայողը) մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները  բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12-ը սեպտեմբերի 2017թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ (ք. Երևան, Արշակունյաց 89, հեռ. 48-86-51):

Միաժամանակ, տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայանան ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի անցագրային կետ մրցույթն սկսելուց 30 րոպե առաջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *