Իրանի զինված ուժերում արագ արձագանքման 10 բրիգադ է ձևավորվել

Իրանի բանակի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերում  ձևավորվել է արագ արձագանքման 5-ական բրիգադ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար, պաշտպանության նախարարի թեկնածու Ամիր Հաթամին։ Օգոստոսի 14-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Արագ արձագանքման բրիգադները ձևավորվել են հատկապես հակաահաբեկչական պայքարին ներգրավելու համար։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վերածվել էին արագ արձագանքման ուժերի։

Հավելենք, որ  Իրանի բանակի  ցամաքային ուժերի հետևակային բրիգադները վերափոխվել էին գրոհային բրիգադների: Ընդհանուր առմամբ ցամաքային ուժերում կազմավորվել էր 21 գրոհային բրիգադ:

Հավելենք, որ օգոստոսի 6-ին Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է նոր կառավարության կազմը, որը փոխվել է 50 տոկոսով։ Պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի փոխարեն այս պաշտոնում առաջադրվել է Ամիր Հաթամիի թեկնածությունը։ Կառավարության նոր կազմը դեռ պետք է հաստատվի Իրանի խորհրդարանի կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *