ՀՀ ԱԻՆ. Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընդհանուր 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ-ը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են տարվում մնացած 2.5 կմ պարագծով հրդեհը մարելու ուղղությամբ:  Փոխանցում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշեջ ինքնաթիռ

ՌԴ ԱԻՆ հրդեհաշեջ ինքնաթիռ

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը, ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներրը, բնապահպանական ուժերը, Հհ զինված ուժերի զինծառայողներ, ինչպես նաև բնակչությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ, չնայած եղանակային բարդ պայմաններին, ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին հրդեհ էր բռնկվել: Սկզբնական հատվածում մարման աշխտանանքներին ներգրավված էին ՀՀ ԱԻՆ մարտական հաշվարկներ, փրկարարական ծառայության ստորաբաժանումներ, ՀՀ զինված ուժերի զինծառայողներ, ՊՆ ուղղաթիռ, ոստիկանության ուժեր ևն: Սակայն նշված ուժերով կրակը մարել չէր հաջողվել, ինչի պատճառով հայկական կողմը դիմել էր Ռուսաստանի օգնությանը:

Օգոստոսի 14-ին Հայաստան է ժամանել ՌԴ ԱԻՆ հրդեհաշեջ իննքնաթիռ, որը օգոստոսի 15-ից ներգրավվել է հրդեհաշիջման աշխատանքներին:

Հավելենք, որ ՀՀ ԱԻՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Արտավանում ավելի վաղ բռնկված հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել:

Հրդեհ Խոսրովի արգելոցում

Հրդեհ Խոսրովի արգելոցում

Վայոց Ձորում մարում են անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը

Վայոց Ձորում մարում են անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *