Խոսրովի արգելոցում այրվել են 360 հա մակերեսով անտառներ. ՀՀ ԱԻՆ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած ԻԼ-76 ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայում օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:

Նշենք, որ նախնական պլանավորվում էր 2 թռիչք և 2 ջրալցում:

Առաջին թռիչքը իրականացվել է օգոտսոսի 15-ին՝ 08:50, երկրորդ թռիչքը՝ կեսօրին: Երրորդ թռիչքն իրականացվել է ժամը 13:00-ի սահմաններում:

Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունների մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացրել՝ գնահատելու հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու ջրալցման հաջորդ թիրախները:

Ինչ վերաբերում է օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհին, կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Փորվել են բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ. հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա. հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Oգոստոսի 15-ի ժամը 12:00-ի դրությամբ արտավանի տարածքում այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *