Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զորավարժություն է արել Կասպից ծովում

Օգոստոսի 12-14-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները վարժանքներ են արել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Հայտարարվող նպատակներից մեկը Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՍԾ կայքը:

Կապսից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից

Կապսից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից

Բացի էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովումից, զորավարժության ընթացքում նաև իրականացվել են անօրինական առևտրի, մաքսանենքության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մեխանիզմների մշակման «հակաահաբեկչական» վարժանքներ:

Նշվում է, որ զորավարժությանը ներգրավվել են բացառախպես Ադրբեջանում հավաքված նավեր: Զորավարժությանը ներգրավվել են ՊՍԾ առափնյա անվտանգության և արագ արձագանքման ուժերը:

Զորավարժություն անցկացվել է 3 փուլով՝ 10 մարտավարական դրվագով: Խաղարկվել են նավթագազային շրջանների, հարթակների, արտահանման խողովակների պաշտպանության և պահպանության հետ կապված ՊՍԾ առափնյա անվտանգության ուժերի և արագ արձագանքման ստորաբաժանումների՝

  • առօրյա ռեժիմից արտակարգ ռեժիմով ծառայության անցնելու,
  • առանց հարցմանը պատասխանելու շրջանից հեռացող նավի կանգնեցման համար ազդանշանային կրակի,
  • ուղղաթիռից նավի վրա դեսանտավորման,
  • «ահաբեկչական խմբի վնասազերծման» և այլ գործողություններ:

Զորավարժության փուլերից մեկում իրականացվել են կրակային վարժանքներ՝ արագ արձագանքման ուժերի հրթիռային, զենթիահրետանային համալիրներից՝ ստորջրյա, վերջրյա և օդային թիրախներին:

Հավելենք, որ 2014 թվականից Ադրբեջանում (Թյուրքան ավանում) գործում է նավերի կառուցման և վերանորոգման կենտրոն: Այնտեղ 2011 թ. իսրայելական զենքի արտահմանման  SIBAT գործակալության և  Israel Shipyards նավաշինական գործարանի հետ կնքված համաձայնագրով հավաքվում են իսրայելական արտադրության 6 միավոր Shaldag Mk V արագընթաց պարեկային կատերներ և OPV 62 (Saar 62) փոքր հրթիռային կատերներ:

Մինչ օրս Ադրբեջանի համար արտադրած և շահագործման հանձնված 6 միավոր Shaldag պարեկանավերը կրում են S-301 ” S-306 կողային համարները: Saar 62 փոքր հրթիռային նավերից շահագործման է հանձնվել 3 միավոր (S-201, S-202, S-203), որոնցից վերջինը՝ 2017 թ. մայիսին: Զորավարժությանը ներգրավվել էին հենց նշված 9 միավոր նավերը: 

Կասպից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից

Կասպից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից

Կասպից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից

Կասպից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից. արագ արձագանքման ուժեր

Կասպից ծովում Ադրբեջանի ՊՍԾ զորավարժությունից. արագ արձագանքման ուժեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *