Սիրիայի կառավարական ուժերը Ռաքքայի հարավում նոր տարածքներ են ազատագրել

Օգոստոսի 12-ին Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ԶՈւ աջակցությամբ իրականացրած հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Ռաքքայի շրջանի հարավային որոշ շրջաններ:

Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Օգոստոսի 12-ի գիշերը Հալեպի նահանգի «Ջառահ» օդանավակայանից կառավարական ուժերը դեսանտ են իջեցրել ԻՊ կողմից վերահսկվող Ռաքքայի շրջանի հարավային ալ-Քադիր բնակավայր:

Ցամաքային գործողություններից առաջ Սիրիայում տեղակայված ՌԴ ԶՈւ Կա-52 ուղղաթիռների միջոցվող և ուղղորդմամբ ոչնչացվել են ահաբեկիչների հենակետերը: Կրակային աջակցությունից հետո արդեն կառավարական ուժերի դեսանտը գրոհել և պահել է ալ-Քադիր բնակավայրը մինչ հիմնական ուժերի ժամանումը:

Նշվում է, որ կառավարական ուժերը ոչնչացրել են գրոհայինների զինապահեստը, շտաբը, ինչպես նաև  2 միավոր տանկ և 3 միավոր զրահամեքենա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին կառավարական ուժերին հաջողվել էր լիակատար վերահսկողություն հաստատել նաև Հոմս նահանգում ԻՊ վերջին խոշոր հենակետ Աս-Սուխնա քաղաքում:

Ալ-Քադիրի գրավումով կառավարական ուժերը մոտենում են Աս-Սուխնային: Այս հատվածներում վերահսկողության հաստատումը Կառավարական ուժերին հնարավորություն է տալիս շարունակել առաջխաղացումը դեպի երկրի Դեր Զորի շրջան, որտեղ էլ կենտրոնացած են ԻՊ հիմնական ուժերը:

Նշենք նաև, որ Դեր Զոր քաղաքի որոշ հատվածներ վերահսկում են կառավարական ուժերը, որոնք, սակայն, կտրված են Սիրիայի բանակի հիմնական ստորաբաժանումներից: Մարտերը այստեղ ևս շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *