Ռուսաստանը մոտ ժամանակներս կսկսի Իրաքին Տ-90 տանկեր մատակարարել

Ռուսաստանը մոտակա ժամանակներում սկսելու է Իրաքին Տ-90 տանկերի մատակարարումները: Տանկերի վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր նախորդ տարի:

Այս մասին «ՌԻԱ» լրատվական գործակալությանը հայտնել է Իրաքում ՌԴ դեսպանը:

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Դեսպանը, մասնավորապես, նշել է՝

Ավելի վաղ կնքված գործարքի համաձայն՝ շուտով կսկսվի Իրաքին Տ-90 տանկերի մատակարարումները: Շարունակվում են ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններով բանակցությունները:

Տանկերը արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ նշել էր, որ ընկերությունը Իրաքի հետ 73 միավոր Տ-90Ս/ՍԿ տանկերի վաճառքի պայմանագիր է կնքել: Նշվում էր, որ պայմանագիրը պատրաստվում է իրականացնել 2017-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *