Ռուսաստանը հրդեհաշիջման համար Հայաստան է ուղարկում Իլ-76 ինքնաթիռ. ՌԴ ԱԻՆ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան կուղարկի մեկ միավոր Իլ-76 հրդեհաշիջման ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ կայքը:

Իլ-76-ն կարող է մեկ անգամից 42 տոննա ջուր բաց թողնել: Այն նաև ունակ է ստեղծել հրդեհի տարածումը խափանող 50 հազար քառակուսի մետր տարածքի համար նախատեսված 60 մ լայնությամբ և 800 մ երկարությամբ գոտի:

Նշվում է, որ Իլ-76-ը հրդեհների դեմ պայքարի ամենախոշոր ինքնաթիռներից մեկն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար ինքնաթիռ տրամադրելու: Նախապատրաստական աշխատանքներ էին տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ այրվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Զիմա» կոչվող տարածքի բուսածածակ և անտառածածկ տարածքի մի մասը: Օգոստոսի 14-ի դրությամբ հրդեհը դեռևս չի հաջողվել մարել. հրդեհաշիջմանը ներգրավվել են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:

3 responses to “Ռուսաստանը հրդեհաշիջման համար Հայաստան է ուղարկում Իլ-76 ինքնաթիռ. ՌԴ ԱԻՆ

Մեկնաբանել armanՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *