Օգոստոսի 12-ին քրդերի հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող

Օգոստոսի 12-ին Թուրքիայի Բաթման նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ուժերի դեմ հարձակողական գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ զինծառայողները մահացել են ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով: Մահացածները եղել են թուրքական ժանդարմերիայի զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման պրոֆեսիոնալ զինծառայողներ:

Նույն օրը «Անադոլուն» նաև հայտնել է, որ Թուրքիայի հարավարևմտյան Հաքքարի, Սղերթ և Բինգյոլ նահանգներում թուրքական զինուժի երեք առանձին գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 8 զինյալ:

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Հավելենք, որ օգոստոսի 14-ին թուրքական ուժայինները «հակահաբեկչական գործողություն» են իրականացրել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, ձերբակալվել է «PKK-ի 11 ահաբեկիչ»: Հայտարարությունում, սակայն, նշվում է, որ ձերբակալվածներից երկուսը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներ են:

Թուրքական կողմը 2016 թ. սկսած «քրդական ահաբեկչության դեմ պայքարն» օգտագործում է նաև ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ հաշվեհարդար տեսնելու համար. ձերբակալվել և դատվում են կուսակցության երկու համանախագահները՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, այլ անդամներ: Ըստ այժմ, առայժմ դժվար է հասկանալ, արդյոք ձերբակալվածները PKK-ի հետ որևէ կապ ունեին, թե ոչ:

Հավելելենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին, Ատամբուլում արդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամության մեջ մեղադրվող անձանց ձերբակալությունան ընթացքում նրանցից մեկը դանակով սպանել էր մեկ թուրք ոստիկանի:

Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող

Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *