Սևանում խեղդվել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասի զինծառայող

Նախնական տվյալներով օգոստոսի 13-ին Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Սևանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։ Հետագայում պարզվել է, որ նա ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայող է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *