Իրաքում սպանվել է ԱՄՆ ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ 5-ը

Օգոստոսի 13-ին Պենտագոնից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի «Անքակտելի վճռականություն» (Inherent Resolve) գործողության ընթացքում սպանվել է ԱՄՆ բանակի 2 զինծառայող, ևս 5-ը՝ վիրավորվել:  Այս մասին նշված է ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) հաղորդագրությունում:

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ. (արխիվ)

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ բանակի կորուստները «թշնամու հետ կոնտակտի» հետևանքով չեն. տարվում են հետաքննչական աշխատանքներ:

Հիշեցնենք,ո ր ԱՄՆ գլխավորած կոալիցիան Իրաքում և Սիրիայում հիմնականում ներգրավված է օդային գործողություններում: Կոլաիցիայի ինքնաթիռները Իրաքի տարածքում օժանդակում են կառավարական բանակին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների:

2016 թ. հոկտեմբերից 2017 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Իրաքի բանակը, Իրաքի քրդական շրջանի ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ ԻՊ-ից ազատագրել են այդ երկում իսլամիստների խոշորագույն կենտրոնը՝ Մոսուլ քաղաքը:

Սակայն բացի ռազմաօդային ուժերից, ԱՄՆ Իրաքում գործողություններին ներգրավել է նաև հատուկ նշանակության ուժերի զինծառայողների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *