Սիրիայի բանակը զարգացնում է հաջողությունը «Դեր Զորի ճակատում»

Սիրիայի Դեր Զոր քաղաքում տեղակայված «կառավարական անկլավի» ուժերը օգոստոսի 9-10 ընթացքում գործողություններ են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ դեմ:  Այս մասին հայտնում է Լիբանանում տեղակայված արաբական «Ալ-Մասդար» լրատվակայքը:

Սիրիայի Դեր Զոր շրջանը առայժմ գտնվում է գերազանցապես ԻՊ վերահսկողության տակ, ինչ վերաբերում է համանուն քաղաքին, ապա այստեղ որոշ հատված վերահսկում են Սիրիայի կառավարական ուժերը, որոնք, սակայն, կտրված են մյուս ստորաբաժանումներից:

Դեր Զորի շրջանին սահմանակից Հոմսում ևս շարունակվում են մարտական գործողությունները: Ամսվա սկզբից կառավարական ուժերը սկսել են այս շրջանում ԻՊ վերջին խոշոր հենակետ Աս-Սուխնա քաղաքի ազատագրման գործողությունները:

Ըստ սիրիական պաշտոնական աղբյուրների՝ օգոստոսի 10-ին Աս-Սուխնա քաղաքի մերձակայքում կառավարական ուժերը, դաշնակիցների աջակցությամբ, հետ են մղել ԻՊ գրոհը, ինչի արդյունքում սպանվել է շուրջ 80 ահաբեկիչ, ինչպես նաև առգրավվել է մեծ քանակությամբ սպառազինություն:

Նշենք նաև, որ այդ ուղղությամբ ԻՊ կողմից գործողություններ իրականացնելու մասին օգոստոսի 9-ին հայտնել էր ԻՊ «Ամաք» լրատուն:

Նշենք, որ Աս-Սուխնայի գրավումը Սիրիայի կառավարական ուժերին հնարավորություն կտա շարունակել իրենց առաջխաղացումը մինչև երկրի Դեր Զոր նահանգ և նահանգի կենտրոնի նույնանուն քաղաքը: Ներկայում ԻՊ-ն Սիրիայի տարածքի հենց այդ հատվածներում է կենտրոնացել: Աս-Սուխնայից միչև Դեր Զոր քաղաք շուրջ 140 կմ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *