Լիբանանի բանակը հարվածել է Սիրիայի սահմանին «Իսլամական պետության» դիրքերին

Լիբանանի զինված ուժերը կրակել են սիրիա-լիբանանյան սահմանին տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին և կրակակետերին: Այս մասին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի զինված ուժերին:

Լիբանանի բանակը կրակել է «Իսլամական պետության» դիրքերին

Լիբանանի բանակը կրակել է «Իսլամական պետության» դիրքերին

Ըստ աղբյուրի՝ Լիբանանի բանակը հրետանային և հրթիռային կայանքներից հարվածել է ԻՊ դիրքերին լիբանանյան Ռաաս-Բալբեք նահանգում և Ալ-Կաա բնակավայրի մոտակայքում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին «Իսլամական պետությունը» Սիրիայի տարածքից հրթիռակոծել է Սիրիա-Լիբանան սահմանային բնակավայրերը, ինչից հետո Լիբանանի զինուժը պատասխան գործողությունների են դիմում:

Հուլիսի վերջից սկսած Լիբանանի զինված ուժերը, ինչպես նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շիայական շարժումը և Սիրիայի կառավարական ուժերը գործողություններ են իրականացնում սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող ահաբեկչական խմբավորումների դեմ:

Սիրիա-Լիբանանի սահմանին հիմնականում գործում են «Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումները:Ահաբեկիչները Լիբանանի լեռնային տարածքն օգտագործում են Սիրիա ապօրինի զենքի և զինյալների տեղափոխման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *