Իրանում Կա-226Տ ուղղաթիռի փորձարկումներ են անցկացվում

«Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը Իրանի ուղղաթիռաշինական ընկերության  (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC))  հետ համատեղ Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռի  փորձարկումներ է անցկացնում Իրանում։

Այս մասին օգոստոսի 9-ին  տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Փորձարկումներն անցկացվում են համաձայն 2017 թ. մայիսին կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների։

Ուղղաթիռի փորձարկումները շարունակվելու են մինչև օգոստոսի վերջ։ Առաջին փորձնական թռիչքներն ուղղաթիռներն արդեն կատարել են։ Փորձարկումների հայտարարվող նպատակը +50 ջերմաստիճանի պայմաններում ուղղաթիռների շահագործման հնարավորության ստուգումն է:

Կա-226Տ ուղղաթիռ

Կա-226Տ ուղղաթիռ

Արդեն սեպտեմբերին «Ռուսաստանի ուղղաթիռները»  և IHSRC-ն Իրանում կոնֆերանս կանցկացնեն, որտեղ ուղղաթիռների հավանական պատվիրատուները կկարողանան ծանոթանալ փորձարկումների արդյունքներին, ուղղաթիռների առավելություններին։

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի ուղղաթիռաշինական ընկերությունը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման գործընթացում կողմերի փոխգործակցությունը կազմակերպելու շուրջ։

Ուղղաթիռների թողարկման համար հուշագրով կարգավորվում է մասնավորապես  IHSRC ընկերությունը սարքավորումներով ապահովելու, արդիականացնելու և լիազորություններ տրամադրելու հարցը։

Ավելի վաղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպության (Iran’s Industrial Development & Renovation Organization (IDRO) ) հետ՝ Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։

2016-ի օգոստոսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Շարբինինը հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են թեթև ուղղաթիռների մատակարարման հարցի շուրջ։

Միաժամանակ քննարկվել էր նաև ուղղաթիռները  Իրանում հավաքելու հարցը։ Նշվում էր, որ Իրանին անհրաժեշտ է մոտ 60 միավոր թեթև դասի ուղղաթիռ, որոնք օգտագործվելու են առողջապահության նախարարության կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *