ՀՀ ՊՆ-ում ընդունել են Հունաստանի նորանշանակ ռազմական կցորդին

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին:  Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին

Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկայիս մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Հունաստանի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին իր առաքելությունն ավարտել էր 2017 թ. հուլիսին: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Մավրոեիդիսը պարգևատրվել էր «Ռազմական համագործակցություն» մեդալով:

Ավելացնենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական համագործակցությունը բավականին ինտենսիվ կերպով խորացվում էհատկապես վերջին տարիներին: 2016 թ. Հունաստան այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ բացի Հունաստանում կրթություն ստացող հայ սպաներից, այնտեղ նաև պատրաստվում են նաև ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ջոկատներ:

Հայաստանի և Հունաստանի ՊՆ պատվիրակությունների հանդիպումից. 19.12.2016 թ. Հունաստան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *