«Ծովային գավաթի» վերջին փուլում հաղթել են Ադրբեջանի ռազմածովայինները

Օգոստոսի 9-ին Ադրբեջանում ավարտվել է «Բանակային միջազգային խաղերի» շրջանակներում անցկացվող «Ծովային գավաթ-2017» մրցույթի վերջին փուլը: Մրցումային վերջին օրը հաղթող է ճանաչվել Ադրբեջանի հավաքականը, հաջորդել են համապատասխանաբար Իրանը, Ղազախստանը և Ռուսաստանը: Այս մասին հայտնել են ՌԴ և Ադրբեջանի ՊՆ կայքերը:

ՌԴ ԶՈւ Ռուսաստան՝ «Գրադ Սվյաժսկ» հրթիռային նավը

ՌԴ ԶՈւ Ռուսաստան՝ «Գրադ Սվյաժսկ» հրթիռային նավը

Օգոստոսի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի զինծառայողները իրականացրել են նավը խարսխելու, ինչպես նաև տակառին ամրացնելուն նախապատրաստելու գործողություններ:

Խարիսխ գցելու պատևրաստությունը ենթադրում է նավը անվտանգ տեղում՝ ափին մոտ տարածքում տեղակայում՝ առանց այն վնասելու, ցամաքի վրա նստեցնելու: Տակառին ամրացնելու նախապատրաստությունն ըստ էության նույն գործողությունն է, բացառությամբ նրա, որ այս դեպքում նավը կայանում է ոչ թե խարիսխ նետելով՝ այլ նախապես տակառին ամրացված շղթայի միջոցով:

Ադրբեջանի ռազմածովայինները այս նորմատիվը կատարել են 14 րոպե 26 վայրկյանում և զբաղեցրել 1-ին տեղը:

Առայժմ մրցույթի ընդհանուր հաղթողը հայտնի չէ. նախավերջին փուլում հաղթել էր Ղազախստանի հավաքականը, իսկ Ադրբեջանը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: Դրանից առաջ Ադրբեջանի թիմը ևս մեկ հաղթանակ էր տոնել՝ «նավի դիմացկունություն» մրցաձևում:

«Ծովային գավաթ-2017» մրցումից

«Ծովային գավաթ-2017» մրցումից

«Ծովային գավաթի» 1-ին փուլում՝ հրետանային կրակ, հաղթող էր ճանաչվել Ռուսաստանի ՌԾՈւ թիմը:

Մրցույթին ներգրավված էին՝

  • Ադրբեջան՝ G-124 հերատանային նավ,
  • Ղազախստան՝ «Սարըարկա» հրետանային նավ,
  • Ռուսաստան՝ «Գրադ Սվյաժսկ» հրթիռային նավ,
  • Իրան՝ «Ջոշան» հրթիռային նավ։

Ավելացնենք, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում օգոստոսի 1-10-ն անցկացվում է «Ծովային գավաթի» մի փուլը։ Մյուս փուլն անցկացվում է Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում՝ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ։ Մրցույթի երկու փուլերն ըստ էության երկու առանձին մրցումներ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *