Թուրքիայի զինուժը տեղական ուղղաթիռով հարվածել է PKK-ի դիրքերին

Օգոստոսի 9-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում Թուրքիայի զինուժը տեղական արտադրության «Աթաք» հարվածային ուղղաթիռով հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժի ուղղաթիռները հարվածում են PKK-ի զինյալներին Շրնաք նահանգում

Թուրքիայի զինուժի ուղղաթիռները հարվածում են PKK-ի զինյալներին Շրնաք նահանգում

Աղբյուրի համաձայն՝ «շարքից հանվել է» PKK-ի 2 զինյալ: Շրնաք նահանգում շարունակվում է քրդերի դեմ գործողությունները, որը գլխավորում է ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատարությունը:

Օգոստոսի 10-ին Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը քուրդ զինյալների դեմ գործողություններ է իրականացրել նաև Թունջելի նահանգում: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Օգոստոսի 8-ին Թուրքիայի զինուժը և ժանդարմերիան գործողություններ են իրականացրել PKK դեմ նաև արևելյան Մուշ նահանգում: Դրանց ներգրավվել են Թուրքիայի օդուժի F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ և տեղական «Աթաք» ուղղաթիռները: Կործանիչների հարվածների արդյունքում սպանվել է PKK-ի 2 զինյալ: Թուրքական կողմի պնդմամբ՝ քուրդ զինյալները պատրաստվում էին հարձակվել Թուրքիայի ուժայինների վրա:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: PKK-ի զինյալների դեմ գործողություններում ներգրավված են թուրքական ժանդարմերիայի, ոստիկանության, ինչպես նաև բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Արդեն 2 տարի շարունակվող բախումների արդյունքում Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Ամենաշատ վնասներ կրած նահանգներ են Շրնաքը, Դիարբեքիրը, Հաքքարին, Մարդինը:

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *