Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է ժանդարեմիայի զինծառայող

Օգոստոսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են ժանդարմերիայի տեղամասի վրա, վիրավորվել է 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

Թուրքիայի ուժայինները պատասխան կրակել են, ինչից հետո քուրդ զինյալները փախել են: Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Նուսայբին գավառի հիվանդանոց:

Օգոստոսի 7-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը կործանիչները հարվածել են PKK-ի զինյալների դիրքերին Հաքքարի նահանգում: Հայտնում են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում: Նույն օրը Թուրքիայի զինուժը թուրքական արտադրության ԱԹՍ-ով հարվածել է քուրդ զինյալների դիրքերին Կարսի Կաղզվան գավառում: Աղբյուրի համաձայն՝ սպանվել է 2 զինյալ:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը քրդերի դեմ գործողություններում կիրառում է տեղական արտադրության «Անքա» և «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային տարբերակները:

Թուրք-քրդական բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր ավերվել են, տարբեր տվյալներով 350-500 հազար մարդ էլ տեղահանվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *