Թուրքիայի զինուժը տեղական ընկերությունից 529 զրահամեքենա կգնի

Թուրքիայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար տեղական BMC ընկերությունից բանակին կմատակարարվի 529 միավոր անվավոր զրահապատ մեքենա: Զրահամեքենաների գնման գործընթացն իրականացնելու է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա

PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա

Թուրքիայի ՊԱԳՎ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ զրահամեքենաները անհրաժեշտ են «ահաբեկչության դեմ պայքարի շրջանականերում» Թուրքիայի զինուժի հնարավորություններն ընդլայնելու համար:

Այդ նպատակով թուրքական BMC ընկերությունը պետք է զբաղվի նոր՝ «Մարտավարական անվավոր մեքենա-2» (Taktik Tekerlekli Araçlar-2) նախագծի շրջանակներում նոր զրահամեքենաերի նախագծմամբ և արտադրությամբ:

ՊԱԳՎ և BMC ստորագրած համաձայնագրում նշում է, որ անհրաժեշտ են հետևյալ առանձնահատկություններով նոր «Քիրփի» («Ոզնի») զրահամքենաներ՝

  • Պայթուցիկ նյութեր/կասկածելի տարրեր, օրգաններ հայտնաբերում և պայքար,
  • Ականի և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերում և ոչնչացում,
  • Հեռակառավարվող համակարգերի կրակի ճնշում,
  • Քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ, միջուկային պաշտպանության:

Սրա հետ մեկտեղ նշվում են նաև մի շարք այլ տեխնիկական բնութագրեր: Եթե ուշադրություն դարձնենք վերը նշվածին, ապա սրանք այն խնդիրներն են, որոնց հատկապես վերջին տարիներին բախվում են թուրք զինծառայողները, ուժայինները՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *