Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Սենոր Հասրաթյան

Օգոստոսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ «Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է գրոհել Ադրբեջանի դիրքերը, սակայն ստիպված է եղել նահանջել, սպանվել է դիրվերսիոն խմբի մեկ անդամ»։ ՊԲ մամուլի խոսնակը Razm.info-ին հայտնեց, որ դա հերթական ապատեղեկատվությունն է։

Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։27-ին, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը կից հրապարակվել է նաև տեսանյութ։ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Razm.info-ին տված հարցազրույցում նշեց, որ տեսանյութը ևս հաղորդագրության նման ապատեղեկատվություն է և «հերթական բեմադրությունը»։

ՊԲ մամուլի խոսանկը հայտնեց, որ Պաշտպանության բանակը «շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *