Թուրքիան թույլատրել է գերմանացի խորհրդարանականներին այցելել Քոնիայի ավիաբազա

Թուրքիան մեկ անգամ մերժելուց հետո, թույլատրել է Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամներին այցելել Քոնյայի ՆԱՏՕ-ի ավիաբազայում ծառայող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Գերմանիայի խորհրդարանականները, սակայն, ավիաբազա են այցելելու ՆԱՏՕ-ի պատվիրակության կազմում, որը գլխավորելու է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գետմյուլլերը: Այցը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի 8-ին:

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմունդ Գաբրիելը Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարը ընդունել է այցի վերաբերյալ ՆԱՏՕ-ի առաջարկը:

Հիշեցնենք, որ գերմանացի խորհրդարանականները Քոնյայի ավիաբազա պետք է այցելեին դեռ հուլիսի 17-ին, սակայն Թուրքիան այն ժամանակ արգելել էր այցը: Արգելումից հետո Գերմանիան իր բողոքն էր ուղարկել ՆԱՏՕ:

Արգելանքի հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ն վերբալ հայտագիր էր ուղարկել գերմանական կողմին, որտեղ նշել էր, թե «թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան վատն են, որ գերմանացի խորհրդարանականների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:

Ներկայում Քոնիայում տեղակայված ավիաբազայում ՆԱՏՕ-ի զորքերի կազմում ծառայություն է իրականացնում Գերմանիայի ԶՈւ 20-30 զինծառայող: Նրանք սպասարկում և շահագործում են ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազիված ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ մինչ այս թուրքական կողմը գերմանացի պատգամավորներին չէր թույլատրել այցելել Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ՝ «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին, ինչից հետո գերմանական կողմը ամբողջությամ դուրս բերեց իր զորքը ավիաբազայից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *