Հայտնի են «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչում Հայաստանի մրցակիցները

Կայացել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հայաստանի ԶՈւ տանկիստները կանաչ գույնի ներքո օգոստոսի 9-ին կմրցեն Ղազախստանի, Բելառուսի և Մոնղոլիայի ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 8-ին ելույթ կունենան Ադրբեջանը, Սերբիան, Ռուսաստանը և Ղրղզստանը, օգոստոսի 10-ին՝ Հնդկաստանը, Իրանը, Վենեսուելան, Չինաստանը:

Այս պահին արդեն մեկնարկել է Ադրբեջանի Սերբիայի, Ռուսաստանի և Ղրղզստանի տանկիստների մրցումը:

Ադրբեջանի և Ռուսաստանի տանկը «Տանկային բիաթլոն-2017» մրցույթի կիսաեզրափակչի ժամանակ

Ադրբեջանի և Ռուսաստանի տանկը «Տանկային բիաթլոն-2017» մրցույթի կիսաեզրափակչի ժամանակ

Երեք օրվա ընթացքում էստաֆետային մրցույթում լավագույն արդյունքները գրանցած 4 երկրի հավաքականները կվաստակեն եզրափակչի ուղեգիր: «Էստաֆետ-կիսաեզրափակիչ» փուլը հաղթահարած երկրները իրենց ուժերը կչափեն ևս մեկ էստաֆետային մրցավազքում:

Տանկերի մրցավազքին մասնակցում էին 19 երկրի թիմեր, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Չինաստանի: 19 երկրից առաջին փուլն հաղթահարել և կիսաեզրափակչի է դուրս եկել 12 երկիր:

Մրցույթն անցկացվում է Ռուսաստանում՝  «Ալաբինո» զորավարժարանում։ Այն բաղկացած է երեք փուլից՝ «Անհատական մրցավազք», «Էստաֆետ-կիսաեզրափակիչ», «Էստաֆետ-եզրափակիչ»:

Հայաստանցի տանկիստներն մրցույթին մասնակցում են 5-րդ անգամ: 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:

Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *