Ավարտվել է թուրք-կատարական համատեղ ռազմածովային զորավարժությունը

Օգոստոսի 6-7-ը Թուրքիայի և Կատարի զինված ուժերը անցկացրել են համատեղ ծովային զորավարժություն:  Վարժանքներն անցկացվել են երկու փուլով՝ «ծովում ահաբեկիչների և ծովահենների դեմ պայքար» և « կասկածելի նավերի վրա հարձակում»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Կատարում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ ծովային զորավարժությունը

Կատարում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ ծովային զորավարժությունը

Զորավարժությանը Կատարից մասնակցել են ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, սահմանապահների և առափնյա անվտանգության գլխավոր վարչությունը, իսկ թուրքական կողմից զորավարժությանը մասնակցել է Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Gökova ֆրեգատը՝ 214 զինծառայողով: Զորավարժությունն անցկացվել է Կատարի ջրային տարածքում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-6-ը Դոհայի ալ-Դահիլիյեթ զորավարժարանում անցկացվել է Կատարի  և Թուրքիայի զինված ուժերի համատեղ ցամաքային զորավարժությունը, որին թուրքական կողմից մասնակցել են 250 զինծառայող և 30 միավոր զրահատեխնիկա:

Զորավարժություններն անցկացվում են դեռևս 2015-ին՝ երկու երկրների միջև կնքված ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագրի շրջանակներում:

2016-ի Կատարի և Թուրքիայի կառավարությունների միջև կնքվել է Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը, ինչից հետո էլ հնարավոր է դարձել թուրքական զորախմբի տեղակայում:

Հատկանշական է, որ թուրքական կողմը հապճեպ կարգով վավերացրեց պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *