Հուլիսի 31-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ` մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ անձնակազմի գործողությունների, սպառազինության ճիշտ շահագործման, հրամանատարական պատրաստության և այլ թեմաներով: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի օգոստոսի 5-ի թողարկումից:
Պարապմունքներին ներկա է եղել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով անձնակազմին անհրաժեշտ ցուցումներ է տվել ծառայությունն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու վերաբերյալ:
Ուսումնական կետերում պարապմունքները ղեկավարել են ՊԲ հրամանատարի տեղակալները:
Նշվում է, որ պարապմունքների նպատակն էր մշակել սպաների մասնագիտական ունակությունները, ուղղորդել ծառայության ճիշտ կազմակերպման ու անձնակազմի ղեկավարման հարցերում:
Պարապմուքներն անցկացվել են 2017 թվականի բանակային ուստարավա երկրորդ կիսամյակին ընդառաջ, ընթացքում հստակեցվել են ուստարվա երկրորդ կիսամյակի խնդիրները և անելիքները: