Թարմացվել են տանկային բիաթլոնում Հայաստանի արդյունքերը

Օգոստոսի 7-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Տանկային բիաթլոն-2017» մրցույթի թարմացված արդյունքները, որտեղ Հայաստանի 3 թիմերից երկուսի արդյունքները զգալիորեն բարելավվել են։ Ընդհանուր հաշվարկում ՀՀ ԶՈւ 3 թիմերը զբաղեցրել են 30-32-րդ հորիզոնականները։

Տանկային թիաթլոն-2017

Տանկային թիաթլոն-2017

Տանկային բիաթլոնի 3-րդ փուլն անցկացվել էր օգոստոսի 5-6-ին։ ՀՀ ԶՈւ 3-րդ հավաքականը օգոստոսի 6-ին մրցատարածությունը հաղթահարել էր 42 րոպե 29 վրկ-ում։ Սակայն վերահաշվարկից հետո հայ տանկիստների դիմաց նշվում է 31 րոպե 19 վրկի արդյունքը։

Ամենայն հավանականությամբ, վերահաշվարկի ընթացքում հաշվի են առել մրցույթի ընթացքում տեխնիկական դադարները։ Հայաստանի 2-րդ հավաքականի արդյունքը ևս բարելավված է՝ 31։12 րոպե։ Նախկինում նշվում էր 32,12, իսկ առաջին վերահաշվարկից հետո՝ 37։02 րոպե։

Ընդհանուր վերահաշվարկից հետո, ինչպես արդեն նշել էինք, Հայաստանի հավաքականը 12 երկրների հավաքականների շարքում անցել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։

Հայաստանի ԶՈւ 3-րդ թիմը՝ Տանկային բիաթլոնում

Հայաստանի ԶՈւ 3-րդ թիմը՝ Տանկային բիաթլոնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *