Օգոստոսի սկզբին հիվանդությունից մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Նիջաթ Իլյասովը (Nicat İlyasov): Ըստ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքի տեղեկությունների՝ Իլյասովը նորակոչիկ էր՝ 8 օրվա զինծառայող։ Այս մասին MeydanTV-ին հայտնել է մահացած զինծառայողի հայրը՝ Բայրամ Իլյասովը (Bayram İlyasov):

Նշվում է, որ Իլյասովը հուլիսի 22-ին Եվլախի շրջանային զինկոմիսարիատի որոշմամբ ծառայության էր ուղարկվել Նախիջևան։ Հայրը նշում է, որ նա դեռևս այդ ժամանակ գլխի շրջանում ցավեր ուներ։

Հուլիսի 28-ին Իլյասովին տեղափոխել են Նախիջևանի հոսպիտալ, իսկ օր անց անց՝ Բաքվի կենտրոնական կլինիկական հոսպիտալ, որտեղ էլ նա մահացել է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել։

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 41 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *