Թուրքիան Սոմալիում մարզումային ճամբար կբացի

Սեպտեմբերին Թուրքիան Սոմալիում կբացի այդ երկում տեղակայված խոշորագույն արտասահմանյան ռազմաբազան: Բազայում Թուրքիայի ԶՈւ զինծառայողները պետք է մարզեն Սոմալիի բանակի զինծառայողներին:  Այս մասին օգոստոսի 3-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով Սոմալիի պաշտպանության նախարարի հայտարարությունը:

Սոմալիի զինծառայողներ և Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչներ

Սոմալիի զինծառայողներ և Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչներ

Ռազմաբազան տեղակայված է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում: Ըստ նույն հաղորդագրության՝ բազայի կառուցումը մեկնարկել էր երկու տարի առաջ:

«Մենք կսկսենք մեր զինծառայողներին ուղարկել բազա: Մեր բանակը և այլ ուժերը կմարզվեն այդ ճամբարում»,– հայտարարել է Սոմալիի ՊՆ ղեկավարը:

Ռազմաբազան տեղակայաված է 4 ք. կմ տարածքում և հնարավորություն է տալիս միաժամանակ մարզել 1500 զինծառայողի. նշվում է հաղորդագրությունում:

Բազայի տարածքում կա 3 ռազմակայան, 1 դպրոց: Մարզումներին ներգրավվելու է Թուրքիայի ԶՈւ ավելի քան 200 զինծառայող:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ադենի ծովածոցում Սոմալիի ծովահենների դեմ պայքարելու նպատակով 2009-ից ՌԾՈւ ստորաբաժանում է տեղակայել այնտեղ: Ըստ այդ օրինագծի՝ Թուրքիայի զորամիավորումները Սոմալիում իրականացվող որևէ ցամաքային գործողության չեն մասնակցելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *