Ռուսաստանի բանակը հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացնում Վոլգոգրադում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների 1000-ից ավելի զինծառայող հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացնում։ Այս մասին օգոստոսի 4-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքները մեկնարկել են տագնապով վերկացով։ Այնուհետև զինծառայողները իրականացրել են երթ դեպի «Պրուդբոյի» զորավարժարան։

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը ՀՌՇ հրետանային զորավարժություն ժամանակ:

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը Ռուսաստանի ԶՈւ հրետանային զորավարժություն ժամանակ:

Երթի ընթացքում զինծառայողները իրականացրել են պայմանական հակառակորդի ավիացիայի հարվածներին դիմակայելու, վարակված տեղանքը հաղթահարելու գործողություններ։

Վարժանքներին ներգրավվել է 300 միավոր զինտեխնիկա։ Վարժանքների ընթացքում ընդհանուր առմամբ մշակվել են տագնապի հայտարարման ժամանակ անձնակազմի, զինտեխնիկայի նախապատրաստման և կենտրոնացման շրջաններ մեկնելու գործողություններ։

Ավելի վաղ վարժանքներ էին սկսել Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Ստավրոպոլում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *