Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հուլիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է մեկը: Հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքերից հայտնել են միայն մեկի մասին: Երկու վիրավորներից ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են միայն մեկի մասին:

 

Մարտական կորուստներ

• Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած կրակոցից» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն (Əkbərli Hüseyn Zakir oğlu):

 

Ոչ մարտական կորուստներ

• Հուլիսի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի՝ ծանր վիրավորված զինծառայող Սոլթանով Նահիդը (Soltanov Nahid): Անհայտ հանգամանքներում զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։

Հուլիսի 21-ին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուի (Əzizli Dayandur Nuru oğlu) մահվան մասին: Զինծառայողի ընտանիքի անդամներին չեն ասել նրա մահվան հանգամանքները։

Հուլիսի 21/22-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, սերժանտ Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն (Hümbətov Vüsal Novruz oğlu): Զինծառայողի մահվան հանգամանքները չեն բացահայտվել, իսկ հարազատներ պնդում են, որ նրան սպանել են:

 

Վիրավորներ 

Հուլիսի 14-ին Աղդամի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վերոնշված Սոլթանով Նահիդի հետ միասին վիրավորվել էր ևս մեկ զինծառայող, որի անունը հայտնի չէ:

• Հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաքիշիև Մուրազ Քամալ օղլուն (Babakişiyev Muraz Kamal oğlu): Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ զինծառայողը վիրավորվել է հայկական կողմի կրակոցից:

Բացի նշված կորուստներից՝ հայտնի է դարձել հուլիսին ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից հունիսի 30-ը Ադրբեջանի բանակի 39 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5** 1
Մայիս 1 3
Հունիս 3 3***
Հուլիս 1 3 2
Ընդհանուր 19 20 5

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

*** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *