ՌԴ զինուժը «Իսկանդերներով» խոցել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետը

Ռուսաստանի ԶՈւ արևելյան ռազմական շրջանի հրթիռային և հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ցուգոլ» ուսումնամարզական համալիրում անցկացրած վարժանքների ընթացքում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներով 50 կմ հեռավորությունից խոցել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը։ Այս մասին օգոստոսի 1-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Նախքան թիրախը խոցելը զինծառայողները մշակել են  համալիրների բացազատման և մեկնարկային դիրքերի փոփոխման, լիցքավորման հմտություններ:

Ընդհանուր առմամբ վարժանքներին ներգրավվել են 2500 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, «Մստա-Ս» ինքնագնաց հուբիցներ, «Տոռնադո-Գ» և «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Ավելացնենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որ սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 կմ և ավելի մեծ հեռահարությամբ հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումները:

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *