Աբխազիայում զինապահեստ է պայթել. 2 մահացած, 60 վիրավոր

Օգոստոսի 2-ին պայթել է Աբխազիայի Պրիմորսկոե գյուղում զինապահեստների պայթյունի հետևանքով վիրավորվել է 60 անձ: Պայթյունից մահացել է 2 զբոսաշրջիկ, երկուսն էլ՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Աբխազիա» լրատվական գործակալությունը (1, 2):

Պայթյունի արդյունքում զինապահեստներում հրդեհ է բռնկվել: Առայժմ պայթյունի պատճառները չեն հանրայնացվել:

Օգոստոսի 3-ին զինապահեստներից ոչ շատ հեռու հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Ելենա Պոլյակովայի (1970 թ. ծնված) և Ելենա Տիմոֆեևայի (1962 թ. ծնված) մարմինները:

Զինապահեստներում ռազմամթերք է եղել: Այն տեղակայված է երթևեկելի ճանապարհին բավականին մոտ: Վերջին տվյալներով՝ վիրավորված 60 անձանցից 27-ին տեղափոխել են հիվանդանոցներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *